Շվեյցարական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ռուսական ՅՈւԿՈՍ նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին տեղավորվելէ Ցյուրիխյան լճի ափին՝ շվեցարական Ռեպերսվիլ-Յոնա քաղաքում: Այս տեղեկությունները հաստատել է նրա ներկայացուցիչը:

Ինչպես արդեն հաղորդվում էր, Խոդորկովսկին Շվեյցարիայում բնակություն ստանալու թույլտվության համար է դիմել:

Ներկայումս նա երեք ասվա համար նախատեսված շենգենյան վիզա ունի, որը տրվել է Շվեյցարիայի կողմից: Տարեսկզբից ի վեր՝ նախկին օլիգարխը գտնվում է Մոնտրե քաղաքում, որտեղ բնակվում է նրա ընտանիքը:

Խոդորկովսկին որոշել է մնալ Շվեյցարիայում