News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Երեւանի Աբովյան փողոցում (Շրջանայինում) գտնվող մանկական հիվանդանոցի մոտ, մարտի 20-ին, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Այս դեպքը ուշագրավ է նրանով, որ կրակողը աղջիկ է եղել:

Ականատեսը NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ վիճաբանությունը սկսվել է երկու երիտասարդի ու մի աղջկա միջեւ: Նրանք սկզբում վիճել են, որի ընթացքում տղաներից մեկը բռունցքներով հարվածներ է հասցրել աղջկան: Աղջիկն էլ իր մոտ եղած զենքով կրակել է տղայի ուղղությամբ:

Ավելի ուշ տեղեկացանք, որ այն գազային ատրճանակ է եղել: Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ իրենք նման միջադեպի վերաբերյալ հաղորդում ստացել են:

«Նույն օրը ժամը 20.05-ին ՀՀ ոստիկանության հաղորդում է ստացվել, որ զանգահարել է մի կին եւ հայտնել, որ դուստրը համացանցով շփվել է մի տղայի հետ, որն այսօր հետեւել է նրան եւ բժշկական համալսարանի մոտ հարվածել նրան:  24-ամյա դուստր հաղորդում է տվել, որ նույն օրը ժ.18.00-ի սահմաններում, Շարիմանյան փողոցում, իր ծանոթը վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ձեռքերով եւ ոտքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ ինքը վախեցնելու համար, իրեն պատկանող օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել: Ձեռնարկվում են միջոցառումներ անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն»,-ին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ