News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ղրիմի իրադարձությունները որեւէ ազդեցություն չեն ունենա Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա, իհարկե, եթե Հայաստանը չորոշի փոխել իր քաղաքականությունը ՆԱՏՕ-ի հանդեպ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի կապերի հարցերով ղեկավար Ուիլյամ Լահյուն:

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների զարգացումը կախված է Հայաստանի հետաքրքրության մակարդակից: «Եթե Հայաստանը շարունակի պահպանել հետաքրքրության ներկա մակարդակը, ոչ մի փոփոխություն չի լինի: Ուկրաինական ճգնաժամի պատճառով ՆԱՏՕ-ն վերանայում է իր հարաբերությունները գործընկեր երկրների հետ՝ հասկանալու համար, թե արդյոք պե՞տք է խորացնել հարաբերությունները, ինչ-որ փոփոխություններ մտցնել դրանցում կամ մեծացնել ակտիվությունը»,-նշել է Ուիլյամ Լահյուն:

Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները, նրա կարծիքով՝ ներկա երկկողմ ձեւաչափում, այնքան զարգացած են, որքան դա հնարավոր է: «Հայաստանն ամբողջությամբ մասնակցում է մեր հետաքրքրող ծրագրերում, աջակցում է ՆԱՏՕ-ին ռազմական գործողություններում: Հայ զինվորականները օգտվում են ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող առավելություններից՝ ռազմական ոլորտում, խորհուրդներ ու օգնություն են ստանում ռազմական բարեփոխումների ոլորտում»,-նշել է ամերիկացի դիվանագետը՝ ընդգծելով, որ բոլոր այդ գործընթացները հետագայում կշարունակվեն:

Հիշեցնենք, որ Ղրիմում մարտի 16-ին ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե է անցկացվել: Պաշտոնական տվյալների համաձայնէ ընտրողների ավելի քան 96 տոկոսը կողմ է արտահայտվել Ղրիմի Ռուսաստանի կազմում ընդգրկվելուն: Կրեմլում Ռուսաստանն ու Ղրիմը կնքեցին համաձայնագիր հանրապետության եւ Սեւասոտոպոլ քաղաքի Ռուսաստանի կազմում ընդգրկվելու վերաբերյալ:

Մարտի 19-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը անդրադարձել են Ղրիմում հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակին ու արձանագրել, որ դա ազգերի ինքնորոշման իրավունքի հերթական դրսեւորում էր՝ կամքի ազատ արտահայտման եղանակով: Միաժամանակ ընդգծվել է կարեւորությունը հակված մնալ միջազգային իրավունքիսկզբունքներին ու նորմերին՝ առաջին հերթին ՄԱԿ Կանոնադրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ