News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սիրիայի Քեսաբի 670 հայ ընտանիք ներկայումս ապաստան են գտել Լաթակիայի դպրոցում եւ եկեղեցում: Այս մասին հայտնել է Հալեպի Բերիո թեմի մամուլի ծառայությունը, նշելով, որ նրանց շարքում կան Հալեպից եւ Սիրիայի հայաբնակ այլ քաղաքներից ժամանակին Քեսաբ տեղափոխված հայեր:

Ահաբեկիչներից փրկված հայերին օգնում է Սիրիայի Կարմիր մահիկը, Սիրիահայերի օգնության խաչը, Հունաստանի ուղղափառ եկեղեցու կազմակերպությունը: 

Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Սիրիայի ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջոկատները  հարձակվել էին հայ ալավիներով բնակեցված Լաթակիայի վրա: Ահաբեկչական խոշոր երկու խմբավորումները Սիրիայի վրա էին հարձակվել Թուրքիայի կողմից:

Նշենք, որ իսլամական ահաբեկիչների դեմ գործողություն իրականացնող Սիրիայի ռազմական ուղղաթիռը  Քեսաբում խփվել էր թուրք կործանիչների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ