News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքական Haber.sol կայքը տեղադրել է մի տեսագրություն, որն ապացուցում  այն փաստը, որ թուրքական իշխանությունների աջակցությամբ են ահաբեկչական խմբավորումները Թուրքիայից մտել Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջան։

Haber.sol կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայից Սիրիա մտած ահաբեկչական «Ալ-Նուսրա» եւ «Իսլամի ճակատ» խմբավորման զինյալները նկարահանել են, թե ինչպես են ձեռքները թափ տալով անցնում թուրք-սիրիական սահմանակետը եւ սահմանակետում որեւէ թուրք աշխատակից չի միջամտում իրենց։

Նշենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջան։

Ահաբեկիչների 2 խոշոր խմբեր հարձակման են անցել Թուրքիայի տարածքից։

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ