News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

27-ամյա Լեւոն Սաքունցը ընտրվել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ: NEWS.am-ի հետ զրույցում նորընտիր փոխքաղաքապետը պատմել է Ֆրանսիայում հայտնվելու եւ քաղաքականության մեջ մուտք գործելու մասին:

«Քաղաքականության մեջ մտել եմ 2007թ.-ին՝ Նիկոլաս Սարկոզիի ընտրարշավի ժամանակ, եղել եմ աջակողմյան UMP կուսակցության ակտիվ անդամ, իսկ 2012թ.-ից արդեն կուսակցության խորհրդի անդամ: Արդեն մի քանի տարի է՝ ինչ հավատարմորեն աշխատում եմ նորընտիր քաղաքապետ Թիերի Կովացսի հետ, եւ հենց դա է պատճառը, որ ըտրվելուց հետո նա ինձ նման պաշտոն առաջարկեց»,- ասաց նա:

Լեւոն Սաքունցը ծնվել է 1986թ. Երեւանում, սակայն 13 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիայի Վիեն քաղաք, որտեղ ապրել է պապիկը: Սկզբնական շրջանում Լեւոնը դժվարություններ է ունեցել՝ լեզուն չիմանալու պատճառով:

«Կրթության առումով շատ խնդիրներ եմ ունեցել, բայց կարողացա հաղթահարել դրանք եւ բարձրագույն կրթություն ստանալ IT ոլորտում: Քաղաքականությանը զուգահեռ էլ աշխատում եմ իմ մասնագիտությամբ»,- նշեց Վիենի փոխքաղաքապետը:

Հայազգի պաշտոնյան զբաղվելու է դպրոցների եւ մանկապարտեզների հարցերով: Հարցին, թե ինչքանով է 27-ամյա երիտասարդը պատրաստ նոր պաշտոնին, Լեւոն Սաքունցը ընդգծեց. «Լիովին պատրաստ եմ»:

Նշենք, որ Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել մարտի 23-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ