Ուկրաինական «Աջ սեկտորը» Կիեւի կենտրոնում գտնվող «Դնեպր» հյուրանոցը լքել է առանց զենքի: Այս մասին Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը գրել է Facebook-ի իր էջում:

«Աջ սեկտորը» լքել է «Դնեպր» հյուրանոցը: Նրանք բարձրացել են ավտոբուս եւ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ միասին գնացել քաղաքից դուրս գտնվող ճամբարներից մեկը»,-գրել է Ավակովը:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Կիեւի Եվրոպական հրապարակում հակամարտություն է տեղի ունեցել «Մայդանի ինքնապաշտպանության» եւ «Աջ սեկտորի» միջեւ:

«Աջ սեկտորի» անդամ Անդրեյ Կոզյուբչիկը կրակել է Կիեւի քաղաքային վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Բոգդան Դուբասի վրա, որը թեթեւ վնասվածք է ստացել: Նա 3 անգամ կրակել է նաեւ ինքնապաշտպանության մարդիկ Ալեքսանդր Լեւկուշի վրա, որի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ուկրաինայի ոստիկանությունը ձերբակալել է Կիեւի կենտրոնում կրակող տղամարդուն

«Աջ սեկտորի» զինված ջոկատը լքել է Կիեւի կենտրոնի շրջափակված հյուրանոցը