Թուրքիան Հայաստանի քաղաքացիների համար մուտքի վիզան դարձրել է 25 դոլար։
Ինչպես հայտում է NEWS.am-ի աղբյուրը, Թուրքիա մուտք գործելու համար Թուրքիայի սահմանում Հայաստանի քաղաքացիներից պահանջում են մուտքի վիզայի համար վճարել 25 ԱՄՆ դոլար նախկին 15-ի փոխարեն։
Սահմանակետում վիզաների բաժնի աշխատակիցը պարզաբանել է, թե նոր որոշումով 2014-ի ապրիլի 11-ից Հայաստանի քաղաքացիների համար Թուրքիա մուտք գործելու համար վիզան դարձել է 25 ԱՄՆ դոլար։
Նշենք, որ Հայաստանի քաղաքացիների համար Թուրքիայի սահմանում տրամադրվում է 30 օր երկրում մնալու թույլտվությամբ բազմակի այցելության (Multiple) վիզա։
2013-ին Թուրքիա էր այցելել 73 հազար 365 հայաստանցի, իսկ 2012-ին՝ 70 հազար 956: