News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Նիժեգորոդյան մարզում անհայտ պատճառներով մանկատան 7-ամյա սան է մահացել:

Ինչպես գործով զբաղվող հետաքննչական խմբից են տեղեկացրել, միջադեպը տեղի է ունեցել Արզամաս քաղաքի մանկական ինտերնատ-տներից մեկում` ցերեկը ժամը 13:00-ին:

«Բուժքույրը հաշմանդամ երեխային երկու զսպիչ խանձարուրով կապել է մահճակալին եւ մենակ թողել: Մեկ ժամ անց վերադառնալով, նա հայտնաբերել է, որ երեխան կենդանության նշաններ ցույց չի տալիս»,-արձանագրել են հետաքննչական բաժնում: Շտապ օգնության բժիշկները ստիպված են եղել ընդամենը երեխայի մահը արձանագրել:

Մահվան պատճառը բացահայտելու նպատակով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Պարզաբանվում է, թե ինչ նպատակով է երեխան մահճակալին կապվել:

«Անզգուշության հետեւանքով մահ պատճառելու» հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ