News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մայիսի 7-ին պաշտոնապես ներկայացրեց Սթիվ Ջոբսի կենսագրականի հայերեն թարգմանությունը: Վալտեր Այզեքսոնի հեղինակած կենսագրականի հրատարակությունը հնարավոր է դարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, իսկ թարգմանության եւ հրատարակության աշխատանքներն իրականացվել են «Անտարես» մեդիա հոլդինգի կողմից: Միջոցառմանը ներկա էր եւ մասնակիցներին իր ողջույնի խոսքն ուղղեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը: Ներկա էր նաեւ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Իր խոսքում դեսպան Հեֆերնն ասաց. «Ուրախ եմ ներկայացնել Սթիվ Ջոբսի կենսագրականը պատանի ընթերցողներին: Վստահ եմ, որ ձեզնից շատերը կկարդան այս գիրքն ու կոգեշնչվեն Սթիվ Ջոբսի անձնական վառ օրինակով: Նա մեծ կարեւորություն էր տալիս կրթությանը, ես նույնպես շատ եմ կարեւորում այն: Կարդացեք այս գիրքը, ոգեշնչվեք ու ձեր ուժերի ներածին չափով արեք ամենալավը ձեր դպրոցի, ձեր համայնքի ու ձեր երկրի համար»:

Գրքի ամբողջ տպաքանակը՝ 1000 օրինակ, կբաժանվի դպրոցներին եւ գրադարաններին Երեւանում եւ Հայաստանի մարզերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ