News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հունիսից Ուկրաինայի հետ գազային հարաբերություններում անցնում է կանխավճարային համակարգի: «Գազպրոմն» արդեն մայիսի 13-ին հաշիվ կներկայացնի «Նաֆտոգազին» եւ կսպասի վճարմանը մինչեւ հունիսի 2-ը ներառյալ: Վճարում չլինելու դեպքում հունիսի 3-ին, ժամը 10..00-ին ՈՒկրաինայի գազամատակարարումը կդադարեցվի, հայտարարել է ռուսական հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ:

«Ես կարծում եմ, որ ժամանակն է վերջ տալ տուն-տունիկ խաղալուն, տեղեկացրեք նրանց, որ վաղվանից անցնում ենք կանխավճարային համակարգի: Կարծում եմ, որ իրավիճակը այլ մեթոդներով կարգավորելու բոլոր հնարավոր միջոցները «Գազպրոմը» ձեռնարկել է, բայց մեզ չեն լսում: Եթե այդպես է, ուրեմն պետք է գործել, այլեւս հանդուրժել հնարավոր չէ»,-ասել է Մեդվեդեւը:

Միլլերը տեղեկացրել է, որ «Գազպրոմը» վաղը գազի դիմաց նախնական հաշիվ կներկայացնի: «Ուկրաինական կողմը մինչեւ հունիսի 2-ը (քանի որ հունիսի 1-ը կիրակի է) պետք է վճարի հունիսի մատակարարումների համար»,-ասել է նա:

Կիեւի պարտքը գազի դիմաց աճել է հասնելով 3,5 մլրդ դոլարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ