News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Վերնիսաժի մոտ հրաձգության մեջ մեղադրվող Գոռ Առաքելյանը՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան քիչ առաջ մեղայականով ներկայացել է ոստիկանության Երեւանի վարչություն: NEWS.am-ի տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ Առաքելյանը ներկայացրել է նաեւ ատրճանակը՝ «Մակարով» տեսակի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց (ֆոտոռեպորտաժ) : Վեճի ժամանակ կրակոցները արձակել է Յուվեցի Կարոյի փեսան, ով փախուստի էր դիմել: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց: Հինգ վիրավորների վիճակը, ըստ բժիշկների, միայն այսօր է այունացել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

«Վերնիսաժի» մոտ կրակողը եղել է «Յուվեցի Կարոյի» փեսան 

Վերնիսաժի մոտ վիրավորված քաղաքացիների վիճակը կայունացել է

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ