News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մայիսի 20-ի վաղ առավոտյան Երեւանում տեղատարափ անձրեւ էր: մեկն այն անձրեւներից, որի համար հարկը, ինչպես ասվում է  Չիպոլինոյի մասին խորհրդային հայտնի մուլտֆիլմում, պետք է կազմեր 300 լիրա: Այսինքն՝ ամպրոպ-կայծակով եւ , իհարկե, մեծ քանակությամբ ջրով, որը, ըստ էության, պետք է հոսեր գնար հեղեղատարներով:

Մի փոքր վիճակագրություն: Պաշտոնական տվյալով՝ Երեւանի փողոցների ընդհանուր երկարությունը 750,3 կմ է, որից 721,6 կմ-ը (ավելի քան 96%) համարվում է «բարեկարգ», այսինքն՝ ոչ գրունտային: Սակայն արդյոք դա այդպես է:

Փողոցների ասֆալտապատման որակի մասն խոսելն ավելորդ է: Ասֆալտը հաշված ամիսների ընթացքում պատվում է ճաքերով  եւ փոսերով:

Ճանապարհի երթեւեկելի մասում  անձրեւներից հետո լճեր են գոյանում, երբեմն՝ կարգին խորությամբ, կարելի է ձուկ որսալ: Բայց ջուրն այլ նշանակությամբ է օգտագործվում, ավտոմեքենաները անցորդներին եւ մյուս ավտոմեքենաներին «լողացնում են» ցեխաջրի շիթերով: Մայթերին էլ քիչ չեն անանցանելի ջրափոսերը, որոնք շրջանցելու համար ստիպված ես երթեւեկելի մասով անցնել:

Զարմանալին այն է, որ այս խայտառակությունը շարունակվում է տասնամյակներով, բայց դեպի լավը փոփոխություն չի դիտվում:  Քաղաքապետարանն, օրինակ, խնամքով փոխարինում է բորդյուրները, թեեւ դրա անհրաժեշտությունն առանձնապես չի զգացվում, որովհետեւ կան ավելի կարեւոր գործեր, օրինակ՝ ասֆալտապատումը, բայց ոչ թե ինչպես պատահի, այլ՝ ընդունված նորմերի համաձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ