News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Գովելի է, որ Հովիկ Աբրահամյանը կոպիտներին եւ անտաշներին թողտվություն չի տալու, սակայն հարց է առաջանում, թե ինչպես է դա արվելու: NEWS.am-ի հետ զրույցում Հովիկ Աբրահամյանի արած հայտարարության մասին նման կարծիք հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Դա միանգամայն գովելի է, բարձրաստիճան պաշտոնյաները քննադատաբար են վերաբերվում իրենց կոպիտ վարվելակերպին եւ փորձում են կատարելագործել կամ սրբագրել իրենց վարվելակերպը, որքանով դա նրանց կհաջողվի, կյանքը ցույց կտա: Ես ճիշտն ասած այս հարցին վերաբերվում եմ լուրջ զսպվածությամբ, քանի որ ճաշակել եմ կոպտությունների դառնությունը»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանի պայմաններում, երբ մարդիկ պաշտոնի են հասնում միայն գումարի միջոցով, դժվար է նորմալ վարվելաձեւ սպասել, հատկապես որ «բիզնեսը չի ձերբազատվել իր կրիմինալ դրոշմից, եւ այդ դրոշմով պայմանավորված վարքից»:

Նշենք, որ մայիսի 20-ին կառավարության ծրագիրը խորհրդարանին ներկայացնելիս Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Ամենապահանջկոտը լինելու եմ իմ մերձավորների հանդեպ եւ նույնն եմ պահանջելու կառավարության բոլոր անդամներից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ