News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ վերջերս հայտարարել է «Անսահման հիփ-հոփ»  մրցույթի մեկնարկի մասին, որն իրականացվում է  ԱՄՆ պետքարտուղարության հիփ-հոփ պարերի Sea2Sea տարածաշրջանային նախագծի շրջանակում: Հայաստանում մրցույթի մասնակցության հայտ են ներկայացրել 16-26 տարեկան շուրջ 84  ՀՀ քաղաքացի, ովքեր հիփ-հոփի սիրահար են (breakin’, poppin’, lockin’ կամ այլ պարային ոճեր):

Մայիսի 23-28-ը Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել  Soul Street Dance Company  պարային քառյակը, ովքեր ընդգրկված են մրցույթի ժյուրիի կազմում եւ անցկացնում են վարպետության դասեր տեղի հիփ-հոփ պարողների  ու Թումոյի սաների համար:  Soul Street Dance Company-ին նաեւ կընտրի այս ոճի լավագույն պարողներին, ովքեր կմասնակցեն հուլիսին Բաթումում (Վրաստան) կայանալիք տարածաշրջանային պարի ակադեմիային:

Մայիսի 28-ի գալա ներկայացմանը մասնակցելու համար նախընտրական փուլեր տեղի ունեցան Երեւանում մայիսի 23-ին, իսկ մայիսի 24-ին՝ Վայքում եւ Չարենցավանում: Հայտագրված մասնակիցները մրցեցին հիփ-հոփ պարային ոճում, եւ այդ երեք քաղաքներից ժյուրին ընտրեց 19 լավագույն պարողներին, ովքեր հրավիրվեցին Երեւան մասնակցելու  Soul Street Dance Company-ի վարպետության դասերին եւ նախապատրաստվելու մայիսի 28-ին Թումո պլազայում կայանալիք գալա ներկայացմանը: Այս եզրափակիչ միջոցառման ընթացքում   Soul Street Dance Company պարային քառյակը Հայաստանի լավագույն հիփ-հոփ պարողների հետ միասին կներկայանա հանդիսատեսին, ընդ որում որոշ կատարումներ կընթանան Թումոյի մի խումբ սաների կողմից մշակված հիփ-հոփ երաժշտության ուղեկցությամբ:

Եզրափակիչ ներկայացումից հետո Soul Street Dance Company-ի կողմից կընտրվի տեղացի պարողների մի խումբ, ովքեր, որպես երիտասարդական դեսպաններ, տարածաշրջանի մյուս ներկայացուցիչների հետ միասին, հուլիսին հանդես կգան Բաթումում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ