News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Հայ երգը նախեւառաջ հայ խոսքն է, եւ գուցե 1915 թվականի կոտորածները չլինեին, եթե հայերն այն ժամանակ ամեն գիշեր Զանգվի ձորում լսվող ոռնոցների նման երգեր երգեին։ Հունիսի 2-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ երգիչ Ռուբեն Հախվերդյանը։

Նշելով, որ հայկական երգարվեստը երկու դժբախտություն ունի, նա որպես այդպիսիք դիտարկեց հայ երգում գերիշխող թուրքական ելեւեջներն ու Երգի պետական թատրոնը։ «Թուրքերն, իրոք, իրավունք ունեն բողոքելու, որովհետեւ մեկը մյուսի հետեւից հայ երգիչները վերցնում են նրանց երգերը, կպցնում հայերեն բառեր ու երգում։ Հայերը վաղուց թալանում են խեղճ թուրք ժողովրդին։ Երկրորդ դժբախտությունը Երգի պետական թատրոնն է, որի անունը ես դրել եմ «Ես այնպես կուզենայի ամերիկացի լինել», որովհետեւ այնտեղի մարդիկ ուզում են կրկնօրինակել Սթիվի Ուանդերի սոուլ ոճը, բայց իրականում մըկըկում են։ Նույնիսկ սեւամոթները չեն կարողանում նրա պես կլկլացնել, իսկ այստեղ փորձում են Սթիվի Ուանդերից ավելի Սթիվի Ուանդեր լինել»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ դեռեւս Կոմիտասն է խոսել երգի լեզվամտածողության մասին։ «Ցավոք, այսօր դա մեզանից շատ հեռու է»,- ամփոփեց Հախվերդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news