News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականները կմասնակցեն ֆուտբոլի աշխարհի հաջորդ առաջնությանը եւ կարող են հանդիպել միմյանց նույնիսկ եզրափակչում: Նման կարծիք եւ հույս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Դիվանագետն ափսոսում է, որ աշարհի2014թ.-ի առաջնությանը չեն մասնացկում Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականները, քանի որ նրանք արժանի են հեռանկարում աշխարհի առաջնությունում հանդես գալու համար: «Առավել եւս, որ Հայաստանի հավաքականի առաջատարներից Հենրիխ Մխիթարյանը գրեթե դաստիարակվել է Դոնեցկի «Շախտյորում»: Ինչ վերաբերում է այս առաջնությանը, ապա բոլորից շատ հավանում եմ Գերմաինայի հավաքականին: Համարում եմ, որ այն ԱԱ-2014-ի ֆավորիտներից մեկն է»,- նշել է Իվան Կուխտան՝ առաջատար հավաքականների թվում նշելով Բրազիլիայի, Արգենտինայի եւ Իտալիայի հավաքականները:

Ուկրաինայի դեսպանի սիրած ֆուտբոլիստն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է: Ուկրաինացիների շարքում առանձնացրել է Եվգենի Կոնոպլյանկային նոր սերնդից, եւ լեգենդար Օլեգ Բլոխինի, Ալեքսանդր Զավարովին: «Ես գիտեմ նաեւ այն ֆուտբոլիստներին, ովքեր 1973թ.-ին Երեւանում խաղացել են «Արարատի» դեմ: Չեմ նշում հանգուցյալ Վալերի Լոբոնովսկու մասին: Բացի այդ, ո՞վ չի ճանաչում Անդրեյ Շեւչենկոյին»,- ընդգծել է Իվան Կուխտան՝ կարծիք հայտնելով, որ ուկրաինական ֆուտբոլը նույնպես համաշխարհային մակարդակում կհայտնվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ