News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Մեզ երբեք ռուսները չեն պաշտպանել. եթե մենք զենք-զինամթերք ենք ստացել Ռուսաստանից, ապա միայն ռեգիոնում բալանսը պահելու համար։ Այս մասին Շահումյանի շրջանի հայաթափման եւ ադրբեջանցիներին հանձնելու շուրջ «Նախախորհրդարանի» գրասենյակում կազմակերպած լսումների ժամանակ ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

«Այնպիսի թյուր կարծիք էր ստեղծվել, որ կարծես թե հայ ժողովրդի համար է կռվել ռուսը, բայց մեզ երբեք ռուսները չեն պաշտպանել. եթե մենք զենք-զինամթերք ենք ստացել Ռուսաստանից, ռեգիոնում բալանսը պահելու համար է եղել, որովհետեւ ռեգիոնում հեռահար քաղաքականություն են վարել ռուսները։ Որտեղ չեն եղել ռուսները, որտեղ չեն կռվել նրանք, մենք հեշտ ու հանգիստ հաղթանակ ենք տարել ադրբեջանցիների նկատմամբ։ Մենք հայերով պետք է մի բան լավ գիտակցենք, որ ոչ մի գերտերությանը եւ զորքի մենք իրավունք չունենք հավատալու,մենք միայն պետք է ապավինենք մեր ուժերին, քանզի ոչ մեկ մեր տունը չի պաշտպանելու բացի մեզանից»,-ասել է Մանվել Եղիազարյանը։

Նա հիշել է, որ 1992թ. հունիսի 13-ին ռուսական 23-րդ դիվիզիայի կողմից  հայաթափվեց եւ ադրբեջանցիներին հանձնվեց Շահումյանը։ Մինչեւ այդ ադրբեջանցիներն էին փորձում գրավել Շահումյանը, սակայն դա նրանց չէր հաջողվում, եւ նրանց օգնության հասավ ռուսական բանակը։

«Եղել է ռուսական բանակ Շահումյանի անկման ժամանակ։ 1990թ. սեպտեմբերին մենք  գնացինք Մարտունաշեն, Գետաշեն,  տեղակայվեցինք Մարտունաշենում, եւ 7 ամիս պաշտպանում էինք գյուղը, կենաց ու մահու կռիվ էինք տալիս, ազերիները գալիս էին, քոթակում էինք, ճանապարհ էինք դնում»,- հիշել է «Արաբո» ջոկատի հրամանատարը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները տեսնելով, որ հաջողության չեն հասնում, դիմել են ռուսական զորքերի օգնությանը։

«1991թ. ապրիլի 19-ին ռուսական բանակը տեխնիկայով հարձակվեց Մարտունաշենի վրա։ Նրանք կարծում էին՝ շատ հեշտ կվերցնեն, ես հիշում եմ ռուս զինվորների սարսափած աչքերը»,- պատմել է Մանվել Եղիազարյանը։

Այնուհետեւ երկրորդ բախումն է տեղի ունեցել ռուսների հետ, «Արաբո» ջոկատն այդ ժամանակ մարտեր էր մղում Մարտակերտում։

«Մեզ նորից տեղափոխեցին Մարտակերտ, այդ ժամանակ ընկել էր Թալիշը, Չայլուն, Մատաղիսը։ Մի օր մենք փորձեցինք հակահարձակման անցնել, այդ ժամանակ մեր մոտից ուտեչկա էր եղել, թե ինչ, մեր մի 80 հոգանոց վաշտին դիմավորեց գեներալ Շամանովի դեսանտային զորքերը, որտեղ մենք 80 զոհ տվեցինք, որից 21-ը «Արաբոյից»,- պատմել է Մանվել Եղիազարյանը՝ նշելով, որ հակառակորդի 8000-9000-անոց զորքի մեջ 1000-1500-ը ռուսական կանոնավոր բանակի զինվորներ են եղել»։

Տպել
Ամենաշատ