News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայկական պատվիրակությունն առաջին անգամ կարողացավ մասնակցել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարին Ադրբեջանի մայրաքաղաքում: Այս մասին ասված է Վեհաժողովի կայքում տեղադրված հաղորդագրությունում, որը հրապարակվել է «Rose Roth» սեմինարի առաջին օրվա արդյունքներով:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հյու Բեյլին իր ելույթում ողջունել է հայ պատվիրակների մասնակցությունը՝ շնորհակալություն հայտնելով «կառուցողական ոգի, քաղաքական կամք եւ հավատարմություն դրսեւորելու համար, որոնք այդպիսի աննախադեպ եւ կարեւոր առաջընթացի հիմք են հանդիսացել»:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանական եւ հայկական պատվիրակների բանավեճերը «ցույց տվեցին տեսակետներում խորը տարաձայնություններն ու անվստահությունը, որոնք հրադադարից 20 տարի անց նախկինի պես խոչընդոտում են խաղաղարար ջանքերին»:

Սեմինարի ընթացքում ելույթ ունեցած պաշտոնատար անձինք եւ փորձագետները համակարծիք են, որ Բաքվի ու Երեւանի միջեւ լուրջ տարաձայնություններ կան: «Նրանք, սակայն ընդգծեցին, որ վերջին շրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ վերսկսված ուղիղ բանակցությունները եւ Ուկրաինայում տիրող ճգնաժամի հրատապության զգացողությունը կարող են նոր խթան հանդիսանալ առաջընթացի համար»,- ասված է հայտարարությունում: Դրա համար անհրաժեշտ են հիմնական սկզբունքների շուրջ համաձայնություն, իրատեսական քայլեր՝ վստահության ամրապնդման համար, ինչպես նաեւ մերձեցման նախաձեռնություններում քաղաքացիական հասարակության ներգրավում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ