News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հունիսի 20-ին եւ 21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը:  Պաշտոնական բացումը կիրականացվի հունիսի 20-ին, ժամը 11:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի եւ նախագահ Հովհաննես Ավոյանի, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի կողմից:

ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաեւ տեխնոլոգիական ընկերություններին՝ հանդիպելու եւ ներկայանալու պոտենցիալ հաճախորդներին մեկ տեղում։

Այս տարի Ֆորումին մասնակցում են եւ իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար ներկայացնում են 64 կազմակերպություններ, որից 51-ը` տեղական, իսկ 13-ը` արտասահմանյան: Գործարար համայնքը հնարավորություն կունենա ծանոթանալ տեխնոլոգիական լուծումների ֆինանսաբանկային, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, շինարարության, էլեկտրոնային կառավարման, տուրիզմի բնագավառներում:

Միջոցառումը բաղկացած է ցուցահանդեսային հատվածից, գործարար ներկայացումներից եւ սեմինարներից, պլենար նիստերից: Ֆորումի շրջանակներում կկայանան նաեւ հայ-հոլանդական եւ հայ-ռուսական բիզնես ֆորումներ, որոնց ընթացքում կքննարկվեն հոլանդական, ռուսական եւ հայկական ՏՀՏ ոլորտների համագործակցության հնարավորությունները հետեւյալ հիմնական ուղղություններով` նոր շուկաներ մուտք, օտարերկրյա կապիտալի ներգրավում, կրթության ոլորտում նախաձեռնություններ եւ այլն: Ֆորումների օրակարգին ծանոթանալու համար կարող եք հետեւել այս հղմանը:

Բիզնես Ֆորումի մուտքն ազատ է: Աշխատանքային ժամերն են`10:30-18:00:  Ֆորումի օրակարգին կարող եք ծանոթանալ հետեւելով այս հղմանը:

Միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորներն են Կոնվերս բանկը եւ ռուսական «ԱՌինտեգ» ընկերությունը: 

ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի գլխավոր ինֆորմացիոն հովանավորն է Լրատվական ռադիոն, գործընկերներն են` telecom.arka.am, itechnology.am, armef.com, panorama.am, panarmenian.net, ittrend.am, mwnews.am, network.am, erit.am, tesadasht.am լրատվական կայքերը, «Իրատես դե ֆակտո», «Հայոց Աշխարհ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ինֆո-Մարկետ» թերթերը, Yerevan Events հավելվածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ