News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այս պահին Հայաստանում ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհետ կորած է համարվում ավելի քան 200 մարդ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է  Հայաստանի գերիների, պատանդնեի եւ անհետ կորածների հարցերով հանձաժողովի աշխտանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիլեյանը:

Նա հիշեցրել է, որ տարբեր ժամանակներում նրանց մի մասի գտնվելու վայրի մասին  տվյալներ են հայտնվել: Տեղեկությունների ճշտումից հետո ցուցակ է ստացվել, որում այս պահին 94 ազգանուն կա: Ընդհանուր առմամբ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում անհետ կորած է համարվում մոտ 1000 քաղաքացի:

Միաժամանակ Աշխատանքային խմբի ղեկավարը նշել է, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է օգնել անհետ կորածների որոնման աշխատանքներում՝ անտեսելով հայակական կողմի բոլոր ջանքերն այդ ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ