News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի անդամակցությունը Մաքսային/Եվրասիական միությանը հերթական անգամ հետաձգվում է։
Քաղաքագետ, Քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն  Աղասի Ենոքյանի կարծիքով՝ ձգձգման պատճառները մի քանիսին են։ Քաղաքագետը  «168 ժամի» հետ զրույցում նշեց՝ առաջին պատճառն այն է, որ Հաայստանն այնքան էլ հետաքրքիր չէ Եվրասիական միության համար, ուստի ԵՏՄ անդամները չեն շտապում, եւ, ի վերջո, միության առաջատար Ռուսաստանի խնդիրը ոչ թե Հայաստանին Եվրասիական միության մեջ ըդգրկելն է, այլ Հայաստանին թույլ չտալ, որպեսզի  մասնակցի Եվրամիության ինտեգրացիոն գործընթացներին։

Մյուս պատճառն այն է, որ Հայաստանին կախված վիճակում պահելով՝ Ռուսաստանն ինտենսիվորեն բանակցում է Ադրբեջանի հետ՝ նրան Եվրասիական միության մեջ ընդգրկելու հարցի շուրջ։  «Այս վիճակը ձեռնտու է Ադրբեջանի հետ բանակցելու համար, որովհետև, եթե Հայաստանին ընդգրկեցին, Ադրբեջանի հետ բանակցելու գործիքները կպակասեն»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ