News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության շենքի առջեւ այսօր առավոտյան հանդիպել է բողոքի ակցիա անցկացրած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, ովքեր բարձրացրել են իրենց աշխատավարձերի վճարման հարցը: Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիներին առաջարկել է կազմել 20 աշխատակցից բաղկացած պատվիրակություն եւ հանդիպել իր մոտ:

Կառավարության նիստից հետո վարչապետն ընդունել է «Նաիրիտ»-ի աշխատակիցներին, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Անկաշկանդ զրույցի ընթացքում քննարկվել է ինչպես աշխատավարձերի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի հարցը: Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ գալիք շաբաթվա ընթացքում աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը եւ նշել, որ մինչ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը  եւ կմշակվեն դրանից դուրս գալու հնարավոր քայլերը:

Վարչապետը խոստացել է կրկին ընդունել նաիրիտցիներին եւ նրանց ներկայացնել կառավարության կատարած ուսումնասիրությունների արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ