News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 14-ին Ակունք գյուղում տեղի ունեցած սպանությունից: Պարզվում է` սպանված Ֆիրդուս Մուրադյանը հնագետ է եւ Ավգուստին Ա-ին պատկանող ՍՊԸ-ի միջոցով հրավիրվել էր գյուղի «Պողոս Պետրոս» եկեղեցու վերանորոգման աշխատանքներին մասնակցելու:

«Եկեղեցին պետք է վերոնորգվեր, եւ պետք է պարտադիր պեղումնային աշխատանքներ կատարվեր, ինչի համար էլ հրավիրվել էր Ֆիրդուս Մուրադյանը: Ավգուստինին պատկանող կազմակերպությունը, որը լիցենզավորված էր Մշակույթի նախարարության կողմից, զբաղվում էր այդ աշխատանքներով եւ ինքն էլ հրավիրել էր Մուրադյանին, ստացվում է, որ Ավգուստինը Մուրադյանի ղեկավարն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ակունքի գյուղապետ Հունան Ռուբենյանը:

Վերջինս նշել է, որ վիճաբանության պատճառների մասին գյուղում ոչինչ չգիտեն, եկեղեցում աշխատողները եւս, քանի որ այդ ժամանակ ընդմիջման են եղել: Վիճաբանել են, լսվել են գոռգոռոցներ, հայհոյանքներ, որից հետո լուրն է տարածվել, որ Մուրադյանը մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ