News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Ըստ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության նախնական տեղեկությունների Մոսկվայի մետրոյում վթարի հետեւանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե տեղեկատվությունը նախնական է։

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան գծի ռելսերից դուրս են եկել երեք վագոններ, վթարի հետեւանքով, նախնական տվյալներով, 12 մարդ է զոհվել, առնվազն 150-ը վիրավորվել են:  Մահացածների թվում են նաեւ վթարի ենթարկված գնացքի մեքենավարը:

Փրկարարներին հաջողվել է փրկել գնացքում մնացած եւս մեկ տուժածի, սակայն արգելափակված գնացքի վագոններում դեռեւս հնարավոր մարդիկ մնացած լինեն:

Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել «Տրանսպորտային անվտանգության ոլորտում պահանջների խախտում» հոդվածով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ