News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը պետք է քաղաքական որոշումներ կայացնի՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները փակուղուց դուրս բերելու համար: Այն մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ Վիեննայում ամերիկացի իր գործընկեր Ջոն Քերրիի հետ բանակցությունների երեք փուլերի արդյունքներով:

«Քաղաքական որոշումները պետք է ընդունվեն Վաշինգտոնում»,- իրանցի նախարարի խոսքերն է մեջբերում France Press-ը:

Հուլիսի 13-ին միջազգային միջնորդների «վեցյակը» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա եւ Մեծ Բրիտանիա) փորձեց «արագացնել» Իրանի հետ համապարփակ համաձայնագրի մշակումը, որը պետք է ստորագրվի մինչեւ հուլիսի 20-ը: Երկկողմ եւ եռակողմ հանդիպումները, այդ թվում՝ նախարարական մակարդակով, շարունակվում էին ամբողջ օրը: РИА Новости-ի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարը, ի տարբերություն իր արեւմտյան գործընկերների, որոշել է մնալ Վիեննայում:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ իրանական պատվիրակությունն աշխատելու է արդյունքի հասնել եւ փորձում է հարթել «վեցյակի» հետ տարաձայնությունները: Նա նաեւ հերթական անգամ ընդգծել էր, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ, եւ «վեցյակի» անդամներին կոչ էր արել շարունակել ակտիվ խորհրդակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ