News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մարդկանց երեք քառորդը կարծում է, որ աշխարհը շատ արագ է փոխվում: Սա են վկայում Ipsos MORI ընկերության գլոբալ ուսումնասիրության արդյունքները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սոցհարցումն անցկացվել է՝ բարձր տեխնոլոգիաների նկատմամբ մարդկանց վերաբերմունքը, ավանդույթների եւ գլոբալիզացման գործընթացի նկատմամբ նրանց հայացքները պարզելու նպատակով:

Տասը պատասխանողից վեցը զգում են, որ համակարգիչների եւ էլեկտրական այլ սարքերի էկրանների առաջ շատ երկար ժամանակ են անցկացնում, իսկ իրականում իրենց պետք է ավելի պարզ, հանգիստ կյանք:

Ուսումնասիրողները պարզել են, որ մարդիկ ընդհանուր առմամբ դժգոհ են նրանից, թե ինչպես են բարձր տեխնոլոգիաներն ազդում իրենց կենսակերպի վրա, չնայած միաժամանակ խոստովանում են, որ այլեւս չեն կարող առանց էլեկտրական սարքերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ