News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ, որում ասված է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում՝ հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Կիսելով Ձեր վիշտը՝ խնդրում եմ անկեղծ զորակցության եւ կարեկցանքի խոսքեր փոխանցել բոլոր զոհվածերի մերձավորներին ու հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին»:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան գծի ռելսերից դուրս են եկել երեք վագոններ, վթարի հետեւանքով, նախնական տվյալներով, 20 մարդ է զոհվել, առնվազն 150-ը վիրավորվել են:  Մահացածների թվում են նաեւ վթարի ենթարկված գնացքի մեքենավարը: Տուժածներից երկուսը հայեր են:

Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել «Տրանսպորտային անվտանգության ոլորտում պահանջների խախտում» հոդվածով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ