News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իսրայելի իշխանությունները դիմել են երկրի սահմանին մոտ բնակվող  պաղեստինցիներին Գազայի հատվածի հյուսիսում՝ կոչ անելով լքել իրենց տները ցամաքային գործողության ծրագրերի անցկացմամբ պայմանավորված: Շատ բնակիչներ համապատասխան հաղորդագրություն են ստացել բջջային հեռախոսներով: Բացի այդ, մի շարք բնակելի վայրերում թղթեր են փակցվել  «ահաբեկիչներին չեզոքացնող ավիահարվածների նախաձեռնությամբ»: Տարհանման կոչը վերաբերում է 100 հազար բնակիչներին, հաղորդում է Deutsche Welle՝ վկայակոչելով AFP-ին:

Այդ ընթացքում ՀԱՄԱՍ պաղեստինյան ծայրահեղական շարժման ղեկավարությունը՝ հայտարարելով, որ ոչ մի իմաստ չկա անհանգստանալու եւ իսրայելական իշխանությունների որոշումները կատարելու:

 «Այս ամենը հոգեբանական պատերազմի մի մասն է», հայտարարել է ՀԱՄԱՍ-ում:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պաղեստինցիներին սպառնացել է ուժեղացնել Գազայի հատվածի հրետակոծումը, եթե ՀԱՄԱՍ-ը չհամաձայնվի հրադադարի մասին Եգիպտոսի առաջարկությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ