News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրանի եւ «վեցյակի» բանակցությունների երկարաձգման վերջնաժամկետը  նոյեմբերի 25-ն է: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրանական բարձրաստիճան աղբյուրը:

«Այժմ, իհարկե, լավագույն ժամանակն է ամփոփիչ համաձայնագրի համար, բայց կողմերն առայժմ բոլոր բարդությունները չեն հարթել: Այնուամենայնիվ, ձեռքբերված արդյունքը բավարար է, որպեսզի կողմերին համոզեն բանակցությունները շարունակել մինչեւ վերջնագիծը՝ հուլիսի 20-ը», - հայտարարել է դիվանագետը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի եւ «վեցյակի» միջեւ համաձայնագրի մշակման ժամկետի երկարաձգումը «միանգամայն հավանական է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ