News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանը տեսել է՝ ինչպես է ազատամարտիկ Վարդան Վարդանյանը հարվածում քաղաքացու, որը համազգեստով չի եղել, բայց որպես ոստիկան է  ներկայացել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին ասաց վկա, ոստիկան Արտակ Ավետիսյանը։

«Երթն սկսելուց հետո պայթյուններ, գոռգոռոցներ լսեցինք։ Քաղաքացիական հագուստով մեկը բարձր հայտարարեց, որ ինքը ոստիկան է, ու այդ ժամանակ նրան սկսեցին հարվածել, ինքը՝ վայր ընկած, փայտերով ու  ոտքերով որ հարվածում էին, էդ ընթացքում գոռում էր՝ ոստիկան եմ։ Երթի մասնակիցներն էլ ասում էին՝ ոստիկան է, խփեք։ Այդ մարդուն հարվածողների մեջ էր զինվորական համազգեստով մի մարդ, որը հետագայում իմացա՝ Վարդան Վարդանյանն է։ Մոտեցանք էդ մարդուն, հարվածողների հետ բրթեցինք ու հանեցինք, հետո սպիտակ համազգեստով մեկը բռունցքի չափ բան գցեց մեր ոտքերի տակ ու ծուխ, բոց եղավ»,- դեպքի մանրամասները պատմեց ոստիկան Արտակ Ավետիսյանը։

Հարցաքննության ժամանակ վկան ասաց, որ չի հիշում ու չգիտի, թե ով է եղել այն մարդը, որը ներկայացել է որպես ոստիկան։

Վկայի հարցաքննությունը Շանթ Հարությունյանը ընդհատում էր՝ ասելով. «Լավ ենք արել, տփել ենք»։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախազգուշական սանկցիա կիրառեց եւ խնդրեց խոսել, երբ կգա իր հարցեր տալու ժամանակը։

Շանթ Հարությունյանը ցանկացավ կանգնած հարցեր տալ, բայց դատավորը նրան թույլ չտվեց, Շանթ Հարությունյանը բորբոքվեց, դահլիճում խառնաշփոթ սկսվեց, դատավորը հայտարարեց կես ժամ ընդմիջում։

Շանթ Հարությունյանը հեռացավ՝ ասելով. «Լսում ես, արա, ինչ եմ ասում, դու մեզ քաշքելուց քեզ լավ տղու տեղ ես դնում, գիտե՞ս՝ սուտ խոսալն ինչ ա»։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ