News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քրդական զինված խմբավորումներն օգոստոսի 2-ին հետ են մղել «Իրաքի եւ Շամի (Լեւենտի) իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հարձակումը Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի մտոակայքում նավթի հանքավայրերից մեկւ մոտակայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«ԻԼԻՊ ակտիվիստները, որոնք վերահսկում են քաղաքը երկրի հյուսիսում, հարձակվել են «պեշմերգայի» դիրքի վրա Զումար քաղաքում, որից հետո մարտեր են բռնկվել»,- նշել է Քրդիստանի Հայրենասիրական միության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ բռնկված կրակոցների հետեւանքով 14 քուրդ զինվոր է զոհվել, հարձակվողների զոհերը կազմել են մոտ 100 մարդ, եւս 38-ին գերի են վերցրել:

Ընթացիկ տարվա հունիսի սկզբին ակտիվացել է «Իրաքի եւ Լեւենտի իսլամական պետություն» սունի խմբավորումը: ԻՇԻՊ գրոհայինները, որոնք պատերազմում էին Սիրիայում, գլխավորել են հարձակումներն Իրաքի հյուսիսային եւ արեւմտյան շրջաններում: Նրանց են միացել Իրաքի սունիները, Սադամ Հուսեինի բանակի զինվորականները եւ ահաբեկչական փոքր խմբավորումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ