Այս տարի սեպտեմբերի 1-ի գնումների համար երեւանցիները միջինը 50 հազար դրամ գումար են ծախսել՝ գրենական պիտույքները չհաշված: NEWS.am-ի հարցումները ցույց տվեցին, որ քաղաքացիների հիմնական մասն արդեն արդեն կատարել է գնումները: Հարցմանը մասնակցածները գրեթե բոլորը նշեցին, որ նոր ուսումնական տարվա համար նոր հագուստ, կոշիկ, պայուսակ են գնել, իսկ գրենական պիտույքներ՝ դեռեւս ոչ:
Թեեւ հարցմանը մասնակցած քաղաքացիներից ոմանք նշեցին, որ նախորդ տարիների համեմատ հագուստի, գրենական պիտույքների գինը նույնն է մնացել, նրանցից շատերի խոսքով՝ գնային աճ նկատվում է:
«Նախորդ տարիներին 50 հազարով 3-ին կճանապարհեի, հիմա մեկին չեմ կարում ճանապարհեմ»,-ասաց քաղացիներից մեկը: