News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Անգլիայի արեւելյան Լինքոլնշիր կոմսության Սփալդինգ քաղաքում 80-ամյա այրին նամակ է ստացել, որ ինքը մահացել է: Պատճառն այն է, որ կենսաթոշակ վճարող կազմակերպությունը «տեխնիկական սխալ» է գործել, գրում է բրիտանական «The Daily Telegraph»-ը:

«Standard Life» կազմակերպությունը նամակն անմիջապես այրու տուն է ուղարկել: Տիկին Ֆուլթոնը բացել է նամակը, որը հասցեագրված է եղել «Միսիս Ֆուլթոնի կտակի հասցեատերերին»: Նա գտել է «Standard Life»-ի աշխատակցի ցավակցական հաղորդագրությունը: Հաղորդագրությունում նաեւ  գրված է եղել  «Կարո՞ղ եք արդյոք կապվել ինձ հետ եւ հայտնել միսիս Ֆուլթոնի մահվան ամսաթիվը»:

Ըստ կնոջ՝ ինքը «շատ է հուզվել»: Այրին գրեթե տասը տարի առաջ ծանր կաթված է տարել եւ մենակ է ապրում: «Դուք կարո՞ղ եք պատկերացնել, թե ես որքան ցնցված էի: Բարեբախտաբար, ես դեռ ամեն ինչ հասկանում եմ, սակայն վախենում եմ մտածել, թե ինչպիսի հետեւանքներ կարող էր սա ունենալ նրա համար, ում առողջությունն ավելի փխրուն կլիներ, քան իմը»,– ասել է նա:

«Standard Life»-ը հայտնել է, որ կատարվածը մարդկային սխալի հետեւանք է, որը տեղի է ունեցել, երբ չի կատարվել  սովորական կենսաթոշակային վճարումը: Աշխատակիցը սխալմամբ նշել է, որ պատճառը թոշակառուի մահն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ