News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը որդեգրել է բավականին ակտիվ գործելակերպ: Աշխատում է բաց, հրապարակային եւ արձագանքում է բոլոր հրատապ խնդիրներին: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր՝ սեպտեմբերի 6-ին ՀՀԿ խորհրդի նիստում:

«Մենք սկսում ենք քաղաքական նոր ու ավելի ակտիվ շրջան, եւ ինչպես ընդունված է քաղաքականության մեջ՝ մենք սկսում ենք քաղաքական նոր սեզոն: Խորհրդարանում, կառավարությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում եւ ընդհանրապես մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում վճռորոշ է հանրապետականների դերակատարությունը, հետեւաբար՝ ամառային ավելի հանգիստ եւ համեմատաբար պասիվ ամիսներից հետո մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ակտիվ աշխատանքային միջավայրն ու նոր թափ հաղորդենք մեր ծրագրերի իրականացմանը։

Խորհրդարանական մեր խմբակցության աշխատանքը, ինչպես միշտ, լինելու է թե ողջ հասարակության եւ թե մեր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Ես գիտեմ, որ մեր խմբակցությունում եւ ընդհանրապես խորհրդարանում ամառային ամիսներին էլ բավականաչափ ակտիվ աշխատանք է իրականացվել, օրենքների նախագծեր են մշակվել, միջազգային համագործակցության խորացման ուղղությամբ են աշխատանքներ կատարվել, հատկապես մեծ աշխատանք է իրականացվել կուսակցական տեղական կառույցների հետ ուղիղ եւ հետադարձ կապի ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Սարգսյանը:

Նա նշել է, թե իրեն դուր է գալիս այն ակտիվությունը, որով հանրապետականներն աշխատում են Լեռնային Ղարաբաղի եւ նրա ղեկավարության հետ: «Պետք է ասեմ, որ շատ բարձր եմ գնահատում բոլոր պատգամավորների եւ բնական է, առաջին հերթին մեր պատգամավորների ակտիվությունը հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին, երբ մեր սահմաններում լարվածություն կար եւ երբ ձեզնից շատ-շատերը գնացին առաջին գիծ, գնացին սատարելու մեր զինվորներին, եւ մենք բոլորս միասին ունեցանք հաջողված, եթե կարելի է այսպես ասել՝ այդ փուլի ավարտ: Բայց այս ամենը, իհարկե, ես դիտարկում եմ որպես ամառային ռեժիմի մաս, ամառային ռեժիմի համատեքստում եմ դիտարկում սա, եւ հիմա մենք պետք է գործենք քառապատիկ ավելի ծավալով ու ջանքով: Ես, առաջին հերթին, դիմում եմ մեր պատգամավորներին եւ շեշտում, որ այսօրվանից ձեր բոլոր անձնական կամ ոչ անձնական այլ խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում երկրորդ պլան: Խորհրդարանի բնականոն աշխատանքի ապահովումը, մեր ծրագրերի իրականացմանը միտված օրենսդրական գործունեությունը բոլորդ միանշանակ համարում եք ձեր առաջնահերթ խնդիրը: Ամենագլխավոր խնդիրը պատգամավորի համար օրենսդրական գործունեությունն է, մնացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ նաեւ անձնական, ես հասկանում եմ, բոլորս էլ մարդ արարած ենք, բոլորս էլ հարցեր, խնդիրներ ենք ունենում, բայց այն իրավիճակում, որն այսօր ստեղծվել է, օրենսդիր գործունեությունը ես համարում եմ ձեր կարեւորագույն խնդիրը»:

Ըստ Սարգսյանի, խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: «Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը: Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, եւ ձեր բոլորի կռվի դաշտը եւ ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են: Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարեւորագույն խնդիրն է՝ մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին եւ քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան»,- ասել է նախագահը:

Խոսելով կառավարության մասին՝ նա շեշտել է, թե կառավարությունը որդեգրել է բավականին ակտիվ գործելակերպ: Աշխատում է բաց, հրապարակային եւ արձագանքում է բոլոր հրատապ խնդիրներին: «Մեր խորհրդի, խորհրդարանական մեր խմբակցության յուրաքանչյուր անդամ պետք է ամեն օր աշխատանքի գա այն մտադրությամբ, ո՛ր պետք է, անպայման, օգնի կառավարությանը, ո՛ր իր հնարավորությունների սահմաններում պարտավոր է օժանդակել կառավարության գործունեությանը, նպաստել որեւէ ծրագրի իրականացմանը, հանդես գա որեւէ նոր լավ նախաձեռնությամբ: Հակառակ պարագայում, մենք լավ արդյունքներ ունենալ չենք կարող: Եվ ինչպես պայմանավորվել ենք, պարո՛ն վարչապետ, կառավարությունն էլ իր հերթին շատ ուշադիր պետք է լինի մեր պատգամավորների, խորհրդի անդամների առաջարկությունների նկատմամբ: Մենք պետք է աշխատենք միասին, որովհետեւ այլ ճանապարհ չկա»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Շողակաթ» հեռուստաընկերությում եկեղեցական, կղերական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
«Շողակաթ» հեռուստաընկերություն կա. դա ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում այն…
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Հայաստանում 2018թ. իշխանության հանձնում է տեղի ունեցել. քաղաքագետ
2018-ին Հայաստանում իշխանության հանձնում է կատարվել...
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
Ինչպես հայտնի է, 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ...
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Նախ՝ այն ժամանակ աճի նման բարձր ցուցանիշները մեծապես պայմանավորված էին աշխարհաքաղաքական...
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զեկույցում անդրադարձ կա նաեւ ԱԺ Մարդու իրավունքների...
Ամենաշատ