News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Վրաստանի հարավային հայաբնակ շրջանում բացվել է հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոն: Բացումը կայացել է սեպտեմբերի 5-ին՝ Սամցխե-Ջավախքի Նինոծմինդա քաղաքում:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ բացման արարողության ժամանակ տեղացած հորդառատ անձրեւն ու վատ եղանակը չեն խանգարել տոնական տրամադրությանն ու համընդհանուր ոգեւորությանը:

Ախալքալակ եւ Ախալցխա քաղաքների հայկական երիտասարդական կրթամշակութային երկու կենտրոններին այժմ ավելացավ նաեւ Նինոծմինդայի կենտրոնը:

Կենտրոնի բացումն անհնար կլիներ առանց ՀՅԴ-ի եւ դրա դուստր ձեռնարկություն Հայ օգնության միության աջակցության: Կենտրոնի շենքը գնվել եւ վերանորոգվել է ԱՄՆ արեւմտյան ափի եւ Ֆրանսիայի ՀՅԴ «Ջավախք» գրասենյակների բարեգործական նվիրատվությունների շնորհիվ: Կենտրոնի կահավորումն իրականացվել է Նոր Ջուղայի (Իրան) եւ ԱՄԷ-ի ՀՅԴ «Ջավախք» գրասենյակների բարեգործական նվիրատվությունների շնորհիվ: Կենտրոնի շինարարությանն աջակցել է նաեւ Ֆրանսիայի Ալֆորվիլի քաղաքապետարանը: 

Վրաստանի Հայ օգնության միության ղեկավար Կարինե Թադեւոսյանն ընդգծել է, որ կենտրոնն իսկական նվեր կլինի Նինոծմինդայի երիտասարդության համար: «Կիրականացվի կրթամշակութային ծրագիր. հայոց պատմության, հայերենի ուսուցման դասընթացներ, անգլերենի, վրացերենի, ռուսերենի ուսուցում, համակարգչային ծրագրերի դասընթացներ, ազգային երգերի եւ պարերի ուսուցում, շախմատի, ասեղնագործության, նկարչության դասեր», - պատմել է նա: Ըստ Կարինե Թադեւոսյանի` 250-ից ավելի երեխաներ արդեն գրանցվել են որպես կենտրոնի ապագա սաներ:

Ֆրանսիայում գործող «Ջավախք» ՀԿ-ի ներկայացուցիչ  Ժիրայր Կարապետյանը նշել է, որ իրենց մեծ ոգեւորվածությամբ միացել են Ֆրանսիայի պատվիրակությունները: «Հատկապես Ալֆորվիլի քաղաքապետ եւ Ֆրանսիայի Սենատի անդամ Լյուկ Կարվոնասը, որը նյութական մեծ օգնություն է ցուցաբերել կենտրոնի շինարարության հարցում: Նինոծմինդա քաղաքը երիտասարդ հայերին միավորող կենտրոն չուներ», - շինարարության հիմնական պատճառներն է նշել Ժիրայր Կարապետյանը՝ ընդգծելով, որ կենտրոնը կդառնա երիտասարդ վրացահայերին միավորող օղակ:

Երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ,  Ալֆորվիլ քաղաքի խորհրդի հայ եւ ֆրանսիացի  անդամներ: Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվոնասն ընդգծել է, որ սա Ֆրանսիայի պատվիրակության առաջին այցն է Վրաստան եւ Ջավախք: Ըստ ֆրանսիացի սենատորի`  քաղաքապետարանի եւ «Ջավախք»  ՀԿ-ի համագործակցությունն սկսվել էր դեռեւս 2 տարի առաջ:  «Մենք շատ ուրախ ենք ներկա գտնվել այս միջոցառմանը եւ հուսով ենք, որ այս տարածաշրջան այցելելու դեռ շատ առիթներ կունենանք», - ասել է Լյուկ Կարվոնասը՝ հավելելով, որ ինքն Ալֆորվիլի քաղաքապետն է, որի բնակչության 10%-ը հայեր են:

Հայ օգնության միության Ջավախքի օժանդակության հարցերի հանձնախմբի ղեկավար Բագրատ Սարգսյանի խոսքով՝ Նինոծմինդայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի բացմամբ ինչ-որ չափով լուծվում է նաեւ շրջանում աշխատատեղերի ստեղծման հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ