News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ  զորամասերից մեկում հրազենից ստացած վիրավորումից մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող, 22-ամյա Սամվել Հարությունյանը Մանկավարժական համալսարանի Ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ էր, զորակոչվել էր նախորդ տարվա հունիսին։

Սամվելի հարեւանները NEWS.am-ին պատմեցին, որ թեեւ դեռ պարզ չեն նրա մահվան հանգամանքները, բայց իրենք վստահ են, որ Սամվելը չէր կարող ինքնասպանություն գործել, քանի որ շատ հավասարակշռված երիտասարդ էր։

«Շատ դաստիարակված, կիրթ, արտակարգ ընտանիքի երեխա էր։ Երբեք կռիվների չէր մասնակցում։ Ոչ մի անշնորք բառ, անշնորհք շարժում, վատ բան չենք տեսել իրենից։ Չենք հավատում, որ նման բան կարող էր տեղի ունենալ։ Ոնց որ կինո լինի»,- պատմեց հարեւանուհիներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը։

Սամվելն ընտանիքի միակ արու զավակն էր, ուներ մեկ քույր, հայրն էլ պաշտոնաթող փոխգնդապետ է։

«Հայրը փոքրուց միշտ ասում էր՝ իմ տղեն պիտի գնա ծառայի։ Երբեք չէր մտածում որդուն բանակից ազատելու մասին։ Մայրն էլ չափից դուրս հոգատար էր, անընդհատ ասում էր՝ Սամվելս, Սամվելս։ Ամեն կիրակի պարտադիր սնունդ էր ուղարկում որդուն։ Երեկ էլ էր ուղարկել։ Դեպքից մի քանի ժամ առաջ Սամվելը զանգել էր մորը, ասել՝ մերսի, մամ, շատ համով էր, տղերքն էլ շատ հավանեցին»,-  պատմեց հարեւանուհին՝ նշելով, որ դեպքի օրը նա ժամապահ է եղել։

Հարեւանների տեղեկություններով՝ Սամվելը ծառայությունից գոհ է եղել, երբեք չեն լսել, թե խնդիրներ ունի։ Ոչ հարեւանները, ոչ էլ ընկերները չեն հավատում ինքնասպանության վարկածին։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 8-ին, ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության հետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային, 1992թ. Սամվել Սերգեյի Հարությունյանը։

NEWS.am-ի տեղեկություններով, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնել: Կատարվում է նախաքննություն: Մեր տեղեկություններով, կան ձերբակալվածներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ