News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սյունեցիներն ուզում են, որ ես նորից մարզպետ նշանակվեմ: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան:

«Հավատացեք, որ սյունեցիներն իսկապես ուզում են: Ես իմ հայրենիքի զինվորն եմ, ինչ հանձնարարություն տա երկրի նախագահը, պատրաստ եմ այդ հանձնարարությունը բարձր ձեւով կատարելու: Իսկ նշանակման մասին լուրերը ոչ ուզում եմ հաստատել, ոչ էլ հերքել»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք Գորիսում մեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո սյունեցիներն իսկապես ուզում են նրա վերադարձը, Սուրիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ իրեն Սյունիքում սիրում են:

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն իր դիմումի համաձայն ազատվել էր մարզպետի պաշտոնից՝ նշանակվելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ, մինչեւ այժմ Սյունիքում մարզպետ չի նշանակվել: Հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է Սուրիկ Խաչատրյանի անունը: Գորիսում արդեն ստորագրահավաք է սկսվել, իսկ մամուլի հրապարակումների համաձայն էլ Լիսկան կնշանակվի առաջիկա շաբաթվա ընթացքում:

Տպել
Ամենաշատ