News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եվրամիության՝ Սեւծովյան ավազանի սահմանամերձ համագործակցության ծրագրի կառավարման հանձնաժողովի առաջին նիստը կկայանա Բաթումում, այսօր՝ հունիսի 28-ին:

Հանդիպումն իրականացվում է Վրաստանի եվրոպական ինտերգման պետնախարարի աշխատակազմի եւ Աջարիայի կառավարության նախաձեռնությամբ:

Black Sea CBC ծրագիրն իրականացվում է ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում եւ միտված է Սեւծովյան տարածաշրջանում համագործակցությանը նպաստելուն՝ համատեղ եւ տարածաշրջանային ծրագրերի իրականացման եղանակով: Այն ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպես զբոսաշրջության, շրջակա միջավայրի պաշտպանության զարգացումը, մշակույթի եւ կրթության ոլորտում համագործակցությունը, էներգետիկայի եւ տրանսպորտային ցանցերի զարգացումը, հաղորդում է Georgia times-ը:

Black Sea CBC ծրագիրն ընդգրկում է Սեւծովյան ավազանի 10 երկրներ՝ Հունաստանը, Հայաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Ուկրաինան, Թուրքիան, Մոլդովան, Վրաստանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ