News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հրաժարական է տվել, հայտնում է «Վրաստան օնլայնը»՝ վկայակոչելով այսօր՝ նոյեմբերի 5-ին, երկրի ԱԳՆ-ում տեղի ունեցած հատուկ ճեպազրույցի ընթացքում Փանջիկիձեի հայտարարությանը

Նրա հետ միասին իրենց պաշտոնները լքել են նաեւ նախարարի տեղակալներ Դավիդ Զալկալիանին, Թամար Բերուչաշվիլին եւ Դավիդ Ջալագանիան:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Փանջիկիձեն լքում է նաեւ «Վրացական երազանք» կոալիցիան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնից Իրակլի Ալասանիայի հեռացման մասին: Նախարարի պաշտոնանկությունից հետո հրաժարական է տվել նաեւ Եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ