News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով, սեպտեմբեր ամսվա դրությամբ բնակչության ավանդների ընդհանուր գումարը տարեկան կտրվածքով ավելացել է 119 մլրդ դրամով, կամ 16,2%-ով: Ընդ որում օտարերկրյա արժույթով ավանդները աճել են 63,4 մլրդ դրամի համարժեքով կամ 12,6%-ով:

Բնականաբար «բնակչության ավանդներ» հասկացությունը համատարած աղքատության պայմաններում զուտ պայմանական բնույթ է կրում: Սակայն, այդուհանդերձ մեկ տնային տնտեսությանը բաժին ընկնող ավանդի ցուցանիշը միջինում հավասար է 1093 հազար դրամ (այսինքն 1 մլնից ավելի), որից 724 հազար դրամը օտարերկրյա արժույթով է, հիմնականում դոլարով:

Սեպտեմբեր ամսվա դրությամբ 2004-2014թթ. Ընթացքում «բնակչության» դրամային ավանդները ավելացել են մոտ 30 անգամ, իսկ օտարեկրյա արժույթով ավանդները՝ «ընդամենը» 8 անգամ: Դրա հետեւանքով վերջինիս մասնաբաժինը կրճատվել է 21,4 տոկոսային կետով՝ հաշվետու ամսում կազմելով 66,2%:

Սակայն բացարձակ հավելաճով ակնհայտ առավելությունը օտարերկրյա արժույթինն է. ուսումնասիրվող ժամանակահատվածում  մոտ 497 մլրդ դրամը՝ (այսինքն հաղթահարվել է 1 մլրդ դոլարի նշագիծը) ընդդեմ 279 մլրդ դրամ ազգային արժույթի: Այսպիսով «դոլարային» ավանդները մեր երկրի համար աստղաբաշխական  թվով են աճել՝ մետ 0.5 տրլն դրամով:

Նկատենք, որ դոլարի փոխարժեքի եւ օտարերկրյա արժույթով ավանդների հավելաճի կոռելյացիայի գործակիցը բավականին բարձր մակարդակ ունի՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում ուղիղ 0,85: Սակայն դոլարի փոխարժեքից անկախ, այդ արժույթով ավանդները անշեղորեն աճում են:

2004-2008թթ. Հայաստանում դոլարի փոխարժեքը տառացիորեն խորտակվել է (փոխարժեքի 1,7 անգամ անկում), սակայն օտարերկրյա արժույթով բնակչության խնայողությունները աճել են ավելի քան 1,4 անգամ: «Դոլարային» խնայողությունների կտրուկ թռիչք է տեղի ունեցել 2009թ. (տարեկան կտրվածքով մոտ 2,2 անգամ) դրամի «լողացող փոխարժեքի» հարկադիր անցումից հետո: Ընդ որում, դրամով ավանդների մի մասը փոխանցվել է դոլարային խնայողություններին:

Չնայած պարբերաբար հնչող մռայլ կանխատեսումներին՝ աշխարհում դոլարի դիրքերը բավականին ամուր են: Հենց այդ արժույթն է օգտագործվում արտաքին առեւտրի վճարումներում: Մեզ մոտ էլ, անշարժ գույքի եւ թեթեւ մարդատար ավտոմեքենաների առքուվաճառքի դեպքում վճարման հիմնական միջոցը դոլարն է: Իհարկե, կան նաեւ այս արժույթի «ժողովրդականությանը» նպաստող այլ գործոններն եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ամենաշատ