News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայ-գերմանական ֆինանսական գործակցության շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ կենտրոնական բանկի եւ Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջեւ կնքվել են «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման» վարկային ծրագրի երկրորդ փուլի վարկային եւ դրամաշնորհի պայմանագրերը:

Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հատկացվող 15 մլն եվրո վարկով ՀՀ բանկերի եւ վարկային կազմակերպությունների միջոցով կվարկավորվեն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի փոքր եւ միջին ձեռնարկությունները:

Միջոցների մի մասը կուղղվի «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման» ներկայումս գործող ծրագրի շարունակությանը, մյուս մասը` գյուղատնտեսության ոլորտի արժեշղթաների պիլոտային ենթածրագրի ֆինանսավորմանը:

KfW բանկի կողմից հատկացվող դրամաշնորհի գումարը կազմում է 750 հազար եվրո: Դրամաշնորհի միջոցները նախատեսված են տեխնիկական աջակցության` ծրագրի շահառուներին մատուցվող խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման համար: Տեխնիկական աջակցությունն իրականացնելու է KfW կողմից մրցութային կարգով ընտրված խորհրդատվական ընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
CCF-ի ընթացքում մեր տաղվարի բոլոր այցելուները ծանոթացան Amio Era կրթական բարեգործական ծրագրին, որը մեկնարկելու ենք շատ շուտով...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի...
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է (ֆոտո)
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում բանկերը դադարում են զուտ բանկային ծառայություններ մատուցող միջնորդ կառույցներ լինել...
Ռուսաստանում մնացած եվրոպական բանկերը չորս անգամ ավելի շատ հարկեր են վճարում, քան պատերազմից առաջ. FT
Այս շահույթը 3 անգամ ավելի է եղել, քան 2021 թվականին, և մասամբ ստացվել է միջոցներից, որոնք բանկերը չեն...
Ամենաշատ