News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ներքաղաքական բախումների տեսանկյունից  2015թ. Վրաստանի համար, ամենայն հավանականությամբ, հետաքրքիր կլինի,  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ, Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն:

Ըստ նրա՝ հարկավոր է հաշվի առնել, որ 2015թ. Վրաստանի համար նախընտրական է. «2016թ. Վրաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ՝ «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո առաջին անգամ: Տարին կանցնի ընտրություններին նախապատրաստվելով, իսկ ընտրությունների նախապատրաստման ֆոնին ինքնին հասկանալի է, որ կարելի է ներքաղաքական իրավիճակի սրացում սպասել՝ ընդդիմության եւ իշխող կոալիցիայի միջեւ», - ասաց  Սոսո Ցինցաձեն:

Երեւում է, հավելել է նա, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի  կուսակցությունն, այնուամենայնիվ, կկողմնորոշվի ընտրություններին առանձին կամ այլ կուսակցությունների հետ դաշինք կազմելով մասնակցելու հարցում:

Հիշեցնենք, 2014թ. նոյեմբերի 4-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հեռացման մասին: Դա հանգեցրել էր իշխող կոալիցիայից վերջինիս ղեկավարած «Մեր Վրաստան՝ ազատ դեմոկրատներ» կուսակցության դուրս գալուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ