News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո Լեռնային Ղարաբաղը միության անդամ չի դառնա, հայտարարել է Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնեւիչը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

«Մենք մտահոգություն ունեինք, որ Հայաստանի կազմում չընդգրկված տարածքները կարող էին հայտնվել Մաքսային միության կազմում: Հայկական կողմն ըմբռնումով մոտեցավ այդ պահանջին, այդ ցանկությանը: Պայմանագրին նոտա ավելացվեց առ այն, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի հանդիսանում: Հայկական կողմից պաշտոնական բանավոր հայտարարություն արվեց»,- ասել է Միխնեւիչը:

Նա նաեւ ընդգծել է, որ դե ֆակտո ոչ մի խոչընդոտ չկա Հայաստանին ՄՄ եւ ապագա ԵՏՄ անդամ դարձնելու համար:

Բացի այդ, Ալեքսանդր Միխնեւիչը նշել է, որ նախքան ԵՏՄ-ին Հայաստանի միացման պայմանագրի ստորագրումը հայկական կողմը մեծ աշխատանք է տարել իր օրենսդրությունում այն նորմերը ներդնելու ուղղությամբ, որոնք ավելի վաղ ներդրել էին «եռյակի» երկրները:

Նշենք, որ հայկական կողմը երբեք չի հայտարարել, որ ԼՂՀ-ն Հայաստանի մասն է: Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քչարյանը հայտարարել էր, որ ժամանակին Ղազախստանի բարձրացրած եւ լայն արձագանք ստացած հարցը ընդամենը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ անցակետ դրվելուն կամ չդրվելուն էր վերաբերում:

 «Մենք միայն հաստատեցինք, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության տարածք չի հանդիսանում: Մենք դրա հետ հարաբերությունները կառուցում ենք որպես դե ֆակտո կայացած պետության հետ»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հարեւան ԼՂՀ-ի, ինչպես նաեւ հարեւան մի շարք այլ երկրների անդամակցությունը ԵՏՄ-ին սկզբնապես  դիտարկվում էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ