News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Գյումրիում ընտանիքի 6 անդամներին դաժանորեն սպանելու դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Խումբը ղեկավարում է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Նրանք մեկնել են դեպքի վայր, նրանց հետ նաեւ գնացել են հատուկ ստորաբաժանումներ:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Գյումրիում հայտարարված է ուժեղացված հսկողություն, քանի որ ենթադրվում է, թե հանցագործը, որը ռուս զինվորական է, զինված է:

NEWS.am-ի թղթակիցը Գյումրիից հաղորդում է որ ուժեղացված հսկողություն է սահմանվել քաղաքի դպրոցների, սպասարկման օբյեկտների մոտ, բնակիչներին հորդորում են փողոց դուրս չգալ: Մեր տեղեկություններով, հրահանգվել է փակել Գյումրիից դուրս եկող բոլոր ճանապարհները:

Դեպքի վայրում են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին, ՊՆ եւ ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ ողբերգություն է տեղի ունեցել Գյումրիում: Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի անդամներին գտել էին սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: -Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Այս տեղեկությունը հաստատել էին ոստիկանությունից՝ առանց մանրամասներ հայտնելու: Այս պահին դեպքի վայրում իրավապահներ են աշխատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ