News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լրագրողական հետաքննությունների միջազգայն կոնսորցիումը տեղեկություն է հրապարակել HSBC բանկի այն մասնավոր հաճախորդների մասին, որոնք խուսափում են հարկերից եւ թաքցնում են միլիոնավոր դոլարների հասնող իրենց ակտիվները։ 

Այդ հաճախորդների ցուցակում կան նաեւ Հայաստանի քաղաքացիներ։ Հայաստանը առավել խոշոր հաշիվներ ունեցող երկրների ցուցակում զբաղեցնում է 146-րդ տեղը։ Համաձայն այդ զեկույցի՝ հաճախորդներից 10-ը այս կամ այն կերպ կապ ունեն Հայաստանի հետ։ Նրանց հաշվին կա 15 մլն դոլար եւ 23 բանկային հաշիվ՝ բացված 1989-2006թթ.։

Խոշոր հաշիվներ ունեցող անձանց ցուցակում է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը։ Համաձայն գաղտնի տվյալների՝ Կաթողիկոսը HSBC բանկի հաճախորդ է եղել 2000թ.։ Նա կապ է ունեցել «Նորին Սրբություն Գարեգին 2-րդ Ներսես» անվան տակ բացված հաշվի հետ։ Նրա հաշվին եղել է 1.1 մլն դոլար։ Սակայն այդ տեղեկություններում նշված չէ,թե կոնկրետ ինչ կապ է ունեցել Կաթողիկոսը այդ հաշվեհամարի հետ։  

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի քարտուղարը ICIJ-ի  հարցմանը ի պատասխան՝ նշել է, որ նախորդ կաթողիկոսի մահից հետո  հաշիվը ձեւակերպվել է Գարեգին 2-րդի անունով՝ բարեգործական նպատակներով։ Հայոց եկեղեցու կաթողիկոսարանը ազգային կրոնական ինստիտուտ է եւ հարկատու չէ, իսկ Նորին Սրբությունը հարկային առումով անձեռնմխելի է։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի խոսնակ Վահրամ քահանա  Մելիքյանը Արմենպրեսի հետ զրույցում նշել է, որ հրապարկված տեղեկությունների մեջ ոչ մի տարօրինակ բան չի տեսնում, քանի որ Մայր Աթոռի հաշիվները միշտ էլ ձեւակերպված են եղել Կաթողիկոսի անունով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ