News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բաքվում ծնված և մեծացած մանկավարժ, մաթեմատիկոս Յուրի Բաղդասարյանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Բաքուն և հայերը, հակահայկական քաղաքականությունն ու հայերի էթնիկական մաքրումը Ադրբեջանում» գիրքը, որը լույս է տեսել պետական պատվերով` 300 օրինակ, պատկերում է անցած դարաշրջանի հասարակական-քաղաքական այն միջավայրը, որտեղ ապրել և ստեղծագործել է Բաքվի 400 հազարանոց  հայ համայնքը: Այս մասին այսօր` մարտի 14-ին, լրագրողներին ասաց գրքի հեղինակը` նշելով, որ գրքի հիմնական նպատակն է նկարագրել և ցույց տալ այն միջավայրը, որտեղ ապրել և ստեղծագործել են հայերը մինչ սումգայիթյան ջարդերը:

«Գրքում ներկայացրել եմ քաղաքական դաշտում հայ համայնքի անզորությունն ու անհեռանկար ապագան: Մանրամասն նկարագրել եմ մոտեցող ողբերգության վերջին ազդանշանը՝ 1987թ. Չարդախլու գյուղի հայաթափ լինելը և դրան հաջորդող՝ Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հայկական ջարդերը, արցախցիների ազատագրական պայքարն ու հաղթարշավը, ինչպես նաև` Սովետական Միության վարած քաղաքականությունը»,-ասաց գրքի հեղինակը:

Յուրի Բաղդասարյանը պատմեց, որ չնայած` ՀՀ քաղաքացի է եղել, բայց շարունակել է սումգայիթյան ջարդերից հետո էլ Բաքվում մնալ և միայն 52 տարեկանում է տեղափոխվել Հայաստան: Նրա խոսքով` ինքը մասնակցել է նաև Ադրբեջանում տեղի ունեցած ցույցերին՝ փորձելով հասկանալ հայերի դեմ ադրբեջանցիների տրամադրվածությունը և հասկացել է, որ նրանք  նպատակադրված են վերացնել հայերին։

«Երկար չէի կարող մնալ այնտեղ, քանի որ վտանգը շատ մեծ էր: Երևան տեղափոխվելուց հետո  աշխատել եմ Չեխովի անվան դպրոցում: 80-իս մոտենալիս հետադարձ հայացք կատարելու անհրաժեշտություն զգացի, որ հեռանալիս պարտքի զգացում չունենամ և այս գիրքը գրելուց հետո մի փոքր թեթևացա: Թղթին եմ հանձնել այն, ինչ տեսել եմ, լսել և զգացել եմ Բաքվում»,-ասաց Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ