News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Մենք կարող ենք ապրիլի 5-ից արդեն Սեւանա լիճ ջուր բաց թողնել: Այս մասին, մարտի 31-ին, հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով այցելել է «Արփա-Սեւան» թունել, որտեղ ծանոթացել է իրականացվող վերականգնողական շինարարական աշխատանքների ընթացքին:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա հերթափոխներով՝ տարեկան 7 ամիս տեւողությամբ (սեպտեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 1-ը), իսկ գարնանային հեղեղումների ժամանակ՝ ապրիլի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում այդ աշխատանքները դադարեցվում են, եւ, ընդունված կարգի համաձայն,  թունելով ջուրը տեղափոխվում դեպի Սեւանա լիճ:

Դրական գնահատելով իրականացված աշխատանքները` նախարարը միաժամանակ նշել է, որ թունելի հետագա շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ են նոր ծրագրեր, որոնք  հնարավորություն կտան , որպեսզի «Արփա-Սեւան» թունելն աշխատի իր հզորությունների ողջ ծավալով :

«Այս տարվա համար նախատեսված ընթացիկ վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, ուստի մենք կարող ենք ապրիլի 5-ից արդեն Սեւանա լիճ ջուր բաց թողնել»,- նշել է Սերգո Կարապետյանը:

2010-2014թթ. ընթացքում «Արփա-Սեւան» թունելով դեպի Սեւանա լիճ է տեղափոխվել 545,5 մլն մ³ ջուր:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ