News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2015 թվականի ապրիլի 1-ից Թուրքիայի Հանրապետությունից եւ Պակիստանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պտուղ-բանջարեղենը սահմանված կարգով պետք է ենթարկվի լաբորատոր հետազոտության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի 1237-Ն որոշմամբ սահմանված՝ սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ միասնական պահանջներին համապատասխանությունը գնահատելու համար:

Համաձայն Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հանձնարարականի՝ Թուրքիայից եւ Պակիստանից ներմուծվող թարմ եւ թարմ սառեցված մրգերը եւ բանջարաբոստանային կուլտուրաները, բացի բուսասանիտարական հսկողությունից, կենթարկվեն նաեւ թունավոր տարրերի, նիտրատների եւ պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության: Անհամապատասխանության դեպքում բեռների ներկրումը հանրապետություն կարգելվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ