News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Հաղթանակի զբոսայգում այսուհետեւ ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի 70 ամյակին նվիրված «Հիշատակի ծառուղի» կլինի: Առաջին ծառերն  այսօր՝ ապրիլի 3-ին, տնկեցին բացմանը ներկա՝ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, եւ նախաձեռնությունը հեղինակած՝ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության երտասարդները: 

«Այս միջացառումն ամենասպասվածներից է նախկին խորհրդային միության տարածքում՝ հաղթանակի 70-ամյակին: Շատ հաճելի է, որ մեծ թվով երիտասարդներ են ներգրավված այս նախաձեռնության մեջ: Շատ կարեւոր է, որ երիտասարդները հիշում են իրենց պատմությունը: Մեր պատմությունը հարուստ է, հասարակ չէ, մենք պետք է հիշենք այն մարդկանց, որոնք մեզ հաղթանակ են տվել, ազատություն են տվել: Ես վստահ եմ, որ մենք միշտ հիշելու ենք մեր հերոսներին՝ պապերին, հայրերին»,- լրագրողներին ասաց դեսպան Իվան Վոլինկինը՝ նշելով, որ այդ հաղթանակում հայ ժողովրդի դերն անգնահատելի է:

«Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ նախագահ Գևորգ Մելքոնյանի խոսքով՝  ծառուղու բացումը Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների նկատմամբ հասարակության հարգանքը ցույց տալու եւս մեկ միջոց է:

«Հայաստանը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բավական մեծ ներդրում է ունեցել և այն գեներալների ու մարշալների թվաքանակը, որ տվել է Հայաստանի բնակչությունն իր թվաքանակի համեմատ, նույնպես բավական մեծ է։ Պետք է շարունակենք գնահատել ու հիշել մեր վետարաններին»,- NEWS.am-ին ասաց Գևորգ Մելքոնյանը՝ նշելով, որ նման նախաձեռնությունները շարունակական են լինելու:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել